Նաիրիա Զոհրաբյան. Դավիթ Տոնոյանը փորձեց կատարել հերթական ժավելի, ռախշայի դերը
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում արած հայտարարություններով ինքնասպանություն գործեց։
«Դավիթ Տոնոյանը որպես հայ, նախկին նախարար, որպես տղամարդ քննիչ հանձնաժողովում այդ մոնոլոգով գործեց ինքնասպանություն։ Դավիթ Տոնոյան տղամարդ չկա, Դավիթ Տոնոյան հայ չկա, Դավիթ Տոնոյան քաղաքական գործիչ, նախկին նախարար չկա»,-ասաց Զոհրաբյանն ու ողջունեց խորհրդարանական ընդդիմության՝ հանձնաժողովի բաց ու փակ նիստերին չմասնակցելու որոշումը։
Նրա գնահատմամբ, այդ նիստերը «Նիկոլի կազմակերպած» շոուն էր, որի նպատակն է օգտագործելով բանակի նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին՝ 44-օրյա պատերազմի հայադավությունն իր վրայից մաքրել։
«Դավիթ Տոնոյանը փորձեց կատարել հերթական ժավելի, ռախշայի, օճառի դերը, ինչպես մինչ այդ կատարել էին այդ հանձնաժողով ներկայացած Օնիկ Գասպարյանն ու մյուսները՝ լվանալու Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից»,-ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Դավիթ Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից
- Դավիթ Տոնոյան. Բաց ասում եմ՝ ընդդիմադիրների շահարկումներն ինձ համար անընդունելի են
- Դավիթ Տոնոյանը ոնց որ թե ուզում է բոլորի մեղքն իր վրա վերցնել․ Անդրանիկ Քոչարյան
- Գեղամ Մանուկյան. Դավիթ Տոնոյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի
- Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել
- Ջալալ Հարությունյանն է ինձ անձամբ խնդրել, որ Մովսես Հակոբյանը պատերազմի ժամանակ գտնվի Արցախում. Տոնոյան
- Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան