Բագրատ Սրբազան. 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, վերջանալու են այդ բոլորը, մնալու են անունը և պատիվը
«Մեր կյանքն այսօր ԱՆՈՒՆԻ, ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ պայքար է։ Այդ մեծագույն արժեքների կորստյան առջև կանգնելու մասին է՝ ԱՆՈՒՆ և ՊԱՏԻՎ»,-իր քարոզում ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքը հրապարակված է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում։
«Աստված մարդուն պատվով և անունով է ստեղծել, դրա համար էլ շիրիմներին ինչքան հնարավոր է մեծ տառերով գրում են անունները, որ գոնե այդպես փորձեն այդ անունը ինչ-որ ձևով կյանքի կոչել՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրել։
Եվ պատիվ։ Դարձյալ գալիս եմ շիրիմներին․ հազար ու մի ձևով փորձում են այդ անունը ներկայացնել մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան պատվով է այդ մարդն ապրել։
Աստված անուն է տվել մարդուն, որպես «մարդ» կոչում և պատիվ է տվել՝ Իր պատվով, Իր նմանությամբ է ստեղծել։
Այս երկուսն են, որ մարդուն ՄԱՐԴ են դարձնում։
Այսօր մեր կռիվը միայն ֆիզիկական, շոշափելի հողի կռիվ չէ, այլ ՀՈԳՈՒ կռիվ է, ՊԱՏՎԻ կռիվ է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ կռիվ է, արդարությամբ և իրավունքով ապրելու կռիվ է, սերունդներին ժառանգություն թողնելու կռիվ է։ 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, գույնզգույն ու երփներանգ հագուստներով զարդարեք, վերջանալու են այդ բոլորը։
Մնալու է անունը և պատիվը՝ ինչպես ապրեցիր, ինչ գործեցիր, ինչ անուն վաստակեցիր և ինչ պատվով՝ կոչումիդ համաձայն։
Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում ՓՐԿՈՒՄ են հայ ժողովրդի անունը և պատիվը։ Փրկում են բառիս բուն իմաստով, այդ մահացող երեխաներն են փրկում»,-ասում է Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Չեմ ներելու հանուն Քեզ, Արցախ
- Բագրատ Սրբազան. Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի
- Բագրատ Սրբազան. Բոլոր անձինք, որոնք մեզ վախեցնում են պատերազմով, կապ չունեն մեր ինքնության հետ
- Բագրատ Սրբազան. Սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան