ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ուկրաինական 6 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ
ՀՕՊ ուժերը Կալուգայի շրջանում ոչնչացրել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է rbc.ru-ն։
«Այս գիշեր Կալուգայի շրջանում կանխվել է անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է 6 ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ ԱԹՍ-ների կանխված հարձակման մասին հայտնել էր Կալուգայի մարզպետ Վլադիսլավ Շապշան: