Կանադայի վարչապետը բաժանվել է կնոջից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն ամուսնալուծվել են։ Այս մասին գրում է CNN-ը։
«Բովանդակալի ու ծանր խոսակցություններից հետո մենք որոշել ենք ամուսնալուծվել»,-հայտարարել է Թրյուդոն։
Նա նշել է, որ մնալու են մտերիմ ընտանիք, ինչպես միշտ եղել են՝ խոր սիրով ու հարգանքով միմյանց նկատմամբ»,-ասել է նա ու խնդրել հանուն երեխաների հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը։
Ջասթին Թրյուդոն Սոֆիին հանդիպել է 2002 թվականին Մոնրեալում, ամուսնացել են 2005-ին, ունեն երկու երեխա։
Անցած տարի ամուսնության տարեդարձին Թրյուդոյի կինն Ինսթագրամում գրել էր, որ իրենք «նավարկել են արևոտ օրերի, ուժեղ փոթորիկների և ամեն ինչի միջով, և դեռ ամեն բան վերջացած չէ։
Թրյուդոն 51 տարեկան է, կինը՝ 48։ Վերջին շրջանում Սոֆի Գրեգուար-Թրյուդոն հազվադեպ էր հրապարակային հանդես գալիս, վերջին անգամ նրանք միասին հայտնվել են հանրության առաջ անցած ամիս՝ Կանադայի օրվա միջոցառումների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ջասթին Թրյուդոն ժամանել է Կիև
- Ջասթին Թրյուդո. Ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին կարդալ մարդկության պատմության այս մութ գլուխը
- Թրյուդոյի կուսակցությունը հաղթեց է Կանադայի ընտրություններում, սակայն կրկին չստացավ մեծամասնություն
- Ջասթին Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, բացառման և ատելության գինը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում