Մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները
Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն¬ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
Ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորելու է Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտնել են տարբեր հաղորդումներից հայտնի, բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ենթարկված Լիլի Մորթոն, Տիգրան արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը և այլք։
Խորհրդարանական ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ հայտարարություն դեռ չի արել։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել էր Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ում հյուրընկելվել են Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության ներկայացուցիչներ
- «Ժողովուրդ». Հայկ Մարությանին մերժել է նաև Դավիթ Սանսարյա՞նը
- «Հրապարակ». Ինչու են Արմեն Փամբուխչյանին դիտարկում քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում
- Եթե Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն հաղթի, ապա Մահաբերի ձեռքերը ազատվում են ամբողջովին ընդունել Ադրբեջանի պահանջները. Քաղաքագետ
- Նատալյա Արզաքանցյանը Երևանի քաղաքապետի թեկնածու չէ
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
- Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Վիկտոր Մնացականյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
- Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան