Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Լեռնային Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին․ թուրք պատմաբան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամն Արցախում ստեղծված ճգնաժամի մասին.
«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում,
բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային
պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։
Աքչամը վստահ է, որ Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել
Լեռնային Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց
պատմական հողերում»։
Պետրոսյանը Տելեգրամի ալիքում նույնպես տեղադրել է Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի խոսքը, որտեղ ասված է․
«Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, լռում է այս զարգացումների մասին և բավարարվում է միայն դիտելով։ Իմ ողջ հույսն այն է, որ միջազգային հանրությունը դուրս գա խորը քնից և, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, միջնորդ լինի լուծման համար, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրավունքները։
Մարդու իրավունքները պաշտպանելը և անիրավությունները կանխելն ամեն ինչն ավարտվելուց հետո բացվող հովանոց չէ։ Էթնիկ զտումները և/կամ ցեղասպանությունները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից հետո, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթե ցանկանություն է առկա, որպեսզի ի հայտ չգան մեծ ողբերգություններ, ավելի ակտիվ միջամտությունը պարտադիր է։
Իմ ամենամեծ հույսն այն է, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ և երկկողմ հանդիպումներով առկա իրավիճակը հանգուցալուծվի։ Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի ժողովրդի հետ է, որը դեմ առ դեմ է լուրջ սպառնալիքների հետ»։