Ոստիկանություն. Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը ներկայանալ առանց զենքի
Oգոստոսի 5-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման միջոցառման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` ոստիկանությունը հորդորում է միջոցառման վայր՝ Գյումրի քաղաքի քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների:
Իրավապահ մարմնից հայտնում են, որ միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են:
Նշված օրը ժամը 15.00-ից տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը, իսկ ժամը 16.00-ից՝ Օզանյան փողոցը, Ղարսի խճուղին, Նալբանդյան և Սահմանապահների փողոցները:
«Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, որոնք յուրաքանչյուրիս պարտականությունն է»,-ասվածէ հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա