Հասկանալի է՝ չնախատեսված վթար է, բայց դրա մասին պետք է նախօրոք մտածել. Քաղաքացիներն՝ անջուր մնալու մասին
«Արզնի 1» ջրատարի վթարի հետևանքով ջրից զրկված բնակիչները մի կերպ են դիմանում ամռան տապին։
«Խանութներից առնում ենք ջուրը, օգտագործում ենք»,-ասում է մի տղամարդ։
«Շատ դժվար է, փոքր երեխա կա տանը, հնարավոր չէ... Ինչ անում ենք, ջուր է պետք»,-ասում է հարցմանը մասնակցած կինը։
Մյուսներն ըմբռնումով են մոտենում՝ ասում են, վթար է եղել, շուտով կտան։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքը, հարցվողներից մեկը նկատեց.
«Շատ վատ, քանի որ կյանքի ողջ ռիթմը կանգ է առնում։ Հասկանալի է՝ չնախատեսված վթար է, բայց դրա մասին պետք է նախօրոք մտածել»։
Մի տղամարդ էլ հորդորեց տնտեսել ջուրն ու փական դնել ցայտաղբյուրների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում. Փաշինյան
- Երբ կվերականգնվի Կենտրոնի ջրամատակարարումը
- Վթարվել է «Արզնի 1» ջրատարը