Վրաստանի լեռնային հանգստավայրում սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ, տարհանվել՝ 70-ը
Վրաստանի Ռաչա շրջանում՝ Շովի հանգստավայրի մոտ, սողանք է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ փրկարարները սողանքի վայրում հայտնաբերել են երկու մարդու դի, գրում է «Sputnik-Georgia»-ն։
Սողանքը տեղի է ունեցել «Սանսեթ Շովի» հյուրանոցի մոտ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սողանքի հետևանքով ավիրվել են տնակներ, տապալվել ծառեր․ այն հասել է մինչև գետը։ Արդյունքում գետը ողողել է կամուրջները և վնասել ճանապարհը։ Բացի այդ, վնասվել է Շովի մուտքի մոտ գտնվող ավտոմոբիլային ճանապարհը։
Զոհվածների ինքնությունը հայտնի չէ, դիերն ուղարկվել են փորձաքննության։
Փրկարարական գործողությունը շարունակվում է, այս պահին աղետի գոտուց տարհանվել է 70 մարդ:
Սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներն արդեն երեք չվերթ են իրականացրել, փրկարարական գործողությունը շարունակվում է: Տարհանվածներին տեղավորում են Օնսկի քաղաքապետարանի հյուրանոցներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին