Ա. Մկրտչյան. Հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, հանրապետության անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն՝ կանխելու հնարավոր հրդեհները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
Վկայակոչելով վիճակագրությունը՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նշեց, որ այս տարվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հրդեհների թվի աճ։
«Նախորդ տարի գրանցվել էր 2879 դեպք, այս տարի՝ 2964 դեպք։ Մոտ 85-ով ավել է հրդեհների թիվը։ Հրդեհների զգալի աճ գրանցվել է հունվար և մարտ ամսիներին, հունիս և ապրիլ ամիսներին ունեցել ենք զգալի նվազում։ Օրինակ, հունիսին նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը նվազել է 288-ով»,-նշեց բանախոսը։
Ավելացել են բուսածածկ տարածքների, պահեսավորված անասնակերի, աղբի, տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների դեպքերը, նվազել են բնակելի տարածքներում, շենք-շինություններում, ավտոտնակներում բռնկված հրդեհները։
«Մնացած դեպքերում ցուցանիշների փոփոխությունն աննշան է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին