Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվեց
«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։
«Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր միայն 17-ը։
Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։
Թեկնածուները երեքն են՝
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը»,- տեղեկացնում են ԲԴԽ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա