Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Հերոսի մայրը՝ Մանուշ Սահակյանը որդու զոհվելուց հետո որոշել է կրկին մայրանալ: Հղիությունն անցել է առանց խնդիրների, գրեթե 38 շաբաթում, բնական ծննդաբերության ճանապարհով ունեցել է առողջ աղջիկ՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը:
Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասում է՝ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել էր ամեն ինչ: Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Որդու կորստի ցավի հետ չհամակերպվող մայրը սկսել է ժպտալ․ ծնվել է նահատակված լեյտենանտի եղբորորդին
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը՝ Նարեն
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան