Թուրքիայի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են հացահատիկի գործարքի չեղարկման հետևանքները
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ, որի ընթացքում դիվանագետները քննարկել են Ուկրաինայից պարենի արտահանմանն ուղղված սևծովյան հացահատիկի նախաձեռնության ավարտից հետո ստեղծված իրավիճակը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությում է հրապարակել Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Նշվել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական պարենային ապրանքների արտահանման «Սևծովյան նախաձեռնության» շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ համաշխարհային շուկաներ հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման կարգավորման մասին Ռուսաստան-ՄԱԿ փոխըմբռնման հուշագրի չկատարման ավարտից հետո։