Դատարանը որոշել է չկալանավորել Թրամփին
Վաշինգտոնի դատարանը որոշել է չկալանավորել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրություններին միջամտելու և Կապիտոլիումի գրոհի գործով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Այսպես, դատախազությունը չի պնդել Սպիտակ տան նախկին ղեկավարի ձերբակալությունը՝ նշելով, որ նրանից պետք է պարտավորություն վերցնել, որ երբ կանչեն՝ ներկայանա և հետևի օրենքներին։
Բացի այդ, նախկին նախագահին արգելել են գործի մանրամասները քննարկել որևէ մեկի հետ, բացի իր փաստաբաններից:
Թրամփը խոստացել է պահպանել իր ազատ արձակման պայմանները և ստորագրել է համապատասխան փաստաթղթերը։
Քաղաքական գործիչը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունում մեղքն իրեն մեղսագրվող հանցագործությունների մեջ։ Նա իր դեմ առաջադրված մեղադրանքները դիտարկում է որպես 2024 թվականին նախագահական ընտրապայքարից իրեն դուրս մղելու փորձ։ Վերջին հարցումների արդյունքներով՝ Թրամփը Հանրապետական կուսակցությունից թեկնածու դառնալու բոլոր շանսերն ունի։
Ըստ աղբյուրի՝ այս գործով հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրություններին միջամտելու գործով Թրամփին ավելի քան 50 տարվա ազատազրկում է սպառնում
- Թրամփը դատի է տվել իրեն բռնաբարության մեջ մեղադրող լրագրողին
- Թրամփի դեմ հարուցված մեղադրանքը տարաձայնություններ է առաջացրել որոշ հանրապետականների միջև
- Թրամփին կրկին մեղադրանք է առաջադրվել
- Եւս մեկ կին Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
- Politico. Թրամփը կկարողանա նախագահի պաշտոնում առաջադրվել՝ նույնիսկ գտնվելով բանտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան