Հայաստանի բնակչության 94.4 տոկոսը դեմ է Ադրբեջանում Արցախի բնակչության ազգային փոքրամասնության կարգավիճակին. Հարցում
Հայաստանի բնակչության 1.1 տոկոսը նշել է՝ իրենց համար միանաշանակ ընդունելի է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում։ 2.7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ ընդունելի է։
Ներկայացնելով հարցման արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Gallup International Association-ի այաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ տնօրեն Արման Նավասարդյանը։
Ընկերությունը քաղաքացիներին հարցրել է. «Արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում»։
Հարցվածների 5.5 տոկոսը նշել է՝ ոչ, ավելի շուտ ընդունելի չէ, «Միանաշնակ ոչ» նշել է 88.9 տոկոսը։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության բնակչության 94.4 %-ը նշումէ , որ ընդունելի չէ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության պլանավորումը»,-ասաց Նավասարդյանը։
Այս տարվա մայիսին այդ տաբերակը ժխտել էին հարցվածների 86 տոկոսը, ինչը վերջին երկու ամիսներին աճել է։
Ցուցանիշի փոփոխության պատճատը, ըստ բանախոսի, Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար կրիտիկական վիճակն է։
Հարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով հուլիսի 27-31-ը, մասնակցել է 1100 մարդ։
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները