ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի փորձերի մասին
Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին` տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Ինչպես նշել Է դիվանագետը, aյսօր Մոսկվայի և Երևանի միջև «արտաքին քաղաքական սերտ համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ում:
«Իսկ եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու արևմտյան երկրների շարունակվող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ , որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխը խորովածից շատ է», ասել է Գոնչարը։
Նա նշել է, թե բոլորը կարող էին «աշխարհի տարբեր մասերում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, բազմիցս համոզվել, թե ինչով է ավարտվում արևմտյան « բարեկամությունը»։
«Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստությանը։ Մենք մեր կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- եզրափակել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան