«Կգնեմ մակարոնեղեն... փոխանակման ենթակա ապրանք չունեմ...». Ինչ են փնտրում արցախցիները սոցցանցերում
Մանկական շամպուն, կեր, այլյուր, խտացրած կաթ, աղ, սոդա, ացետոն, ամրակ, ատամի մածուկ, դեզոդորանտ, հեծանիվ, թութուն, ծխախոտ.. Գրեթե ութ ամիս շրջափակման մեջ գտնվող արցախիցները սոցցանցերի խմբերում առավել հաճախ փնտրում են սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք։
«Բարև ծեզ ժողովուրդ հուվա տնական ծուն ծեթին նհետ փոխում։ Իմս ծունա»։
«Ժողովուրդ բարև ծեզ։ Ինձ աղ ա պետք գոնե 2 պաչկա, պատրաստում գնիմ կամ եթե փոխանակումք առաջարկիք հինչավ, միգուցե ինի տանը ինձ ծեր օզած ապրանքը։ Բոստանին բերքը փչանումա, կարումչնք քաղաք հսցնինք, գոնե 2 բալոն զակատ անինք»։
«Ինձ սրոչնի դիաբիտոնա հարկավեր(շաքարային հիվանդի համար) խնդրեսմ ձեն հանեք»։
«Նորագյուղից մարդ կա՞ խմբում գյուղում կաթ,պանիր ծախող կա՞»։
«Բարև ծեզ։ Ժողովուրդ շապույն ա պետք»։
«Ինձ շտապ similac 3 մանկական կաթնախառնուրդ է պետք։
Կարող է ինչ որ ապտեկումը տեսած լինեք էսօր»։
«Բարև խմբակիցներ, հուվա՞ գիդում զակատի կրիշկա շտղա՞ն կարիմ առնիմ։ Շնորհակալություն»։
«Ժողովուրդ ամոքսիցիլինա պետք մեծի հետի,կարողա ապծեկում տեսա՞ծ ինիք կամ վաճառքի ունենաք»։
Մեկ ուրիշն էլ շտապ ալյուր է փնտրում, հաց չի ճարել, իսկ տանը վեց երեխա սոված է։
Առաջ փոխանակում էին առաջարկում, հիմա փոխանակելու համար ոչինչ էլ չունեն։
«Կգնեմ մակարոնեղեն... փոխանակման ենթակա ապրանք չունեմ...»։
«Ինձ պետքա ցանկացած տեսակի մանկական շամպուն։ Կարողա գիդաք շտեղ կա, կամ հու՞վա վաճառում։ Փոխանակելի պենչի օնիմ, գնելու նպատակավում օզում»։
Ու գրեթե ոչ մի գրառում անարձագանք չի մնում, ունեցածը նվիրում են՝ չվախենալով, որ վաղը նույն հայտարարությունն իրենք են տեղադրելու։
Լուսանկարը՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան