Եթե ընտրությունները լինեին այս կիրակի՝ 36.3 տոկոսը չէր մասնակցի. Հարցում
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեի՞ք»։ Gallup International Association-ի հայաստանյան կազմակերպության անցկացրած հարցման շրջանակում հարցվածքների 13.3 տոկոսն է ասել ՔՊ-ին։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ տնօրեն Արման Նավասարդյանի փոխանցմամբ, 3.8 տոկոսը պատասխանել է, որ կընտրեր «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին՝ 1.8 տոկոս, «Պատիվ ունեմ»-ին՝ 1.5 տոկոս, «Հանրային Ձայն» կուսացությանը՝ 1.2 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.2 տոկոս, ՀՅԴ-ին՝ 0.8 տոկոս, ՔՈ-ին՝ 0.5 տոկոս, ՀԱԿ-ին՝ 0.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 0.3 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 0.2 տոկոս և այլն։
«36.3 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։ 6.5 տոկոսը նշել է՝ ոչ մեկին։ Հրաժարվել է պատասխանել 5.4 տոկոսը, դժվարացել է պատասխանել 20.2 տոկոսը»,-մանրամասնեց Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով, այս պահին հարցում են անցկացնում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Հաջորդ շաբաթ կներկայացվեն արդյունքները։