Վահան Կոստանյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ալիևի հայտարարության վրա
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրոնյուզին տված հարցազրույցում հնչեցրած այն հայտարարությանը, թե «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր»։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար»,- թիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարի տեղակալը։
Հիշեցնենք Ալիևը միջազգային ԶԼՄ-ին տված վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում հաղթանակ տանելն իր կյանքի, քաղաքական կյանքի առաքելությունն է եղել, ինչը հաջողությամբ իրականացրել է։
«Հիմա մենք աշխարհին ասում ենք, եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա կհասնենք դրանք, քանի որ տարածքային պահանջներ մենք չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք էլ ուզում, որ նա մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունենա։ Ես ի նկատի ունեմ մարդիկ, որ ապրում են Ղարաբաղում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք ստիպված են ընտրություն կատարել. Մնան այստեղ ու ապրեն որպես մեր քաղաքացիներ էթնիկ փոքրամասնության կարգավիճակով, գիտեք, մեր երկրում շատ կան, կամ էլ հեռանան»,-ասել էր Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան