Սուրենյան. Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում
Օգոստոսի 4-ին մեր երկիրը գտնվում է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով»,-ասաց նա։
Կենտրոնի տեղեկալի խոսքով, օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա, օգոստոսի 6-8-ը կդիտվի մի փոքր բարձրացում։
«Հանրապետության ամենատաք հատվածներում այս պահի դրությամբ 38 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Բոլոր օրերին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային տեղումներ»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան