Բերանդ մյուռոնով ողողիր, նոր տղաների անունը տուր․ զոհվածի մայրը Փաշինյանին
«Ուզում եմ Փաշինյանին հարց տալ՝ դո՞ւ որ երկրի շահերն ես պաշտպանում, Ալիևն իր երկրի շահերն է պաշտպանում, իսկ դու՞»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհված զինծառայողի մայր Արուս Հարությունյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում արված հայտարարություններին, ինչպես նաև «Եվրանյուզ»-ին տված հարցազրույցին:
Նա հաջորդ հարցը Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին հետևյալն էր՝ կարող են ասել, թե տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության։
«Ամեն անգամ այր ու կին անդրադառնում եք զոհված տղաներին։ Նախ հայտնի խոսք կա․ ասում են՝ բերանդ մյուռոնով ողողիր, նոր տղաների անունը տուր։ Այս տղաները զոհվել են հանուն ո՞ր խաղաղության, քո վարած խաղաղությա՞ն, այն խաղաղության, որ 120 հազար ժողովուրդ սովամա՞հ է լինում։ Մեզ քո խաղաղությունը պետք չէ, մենք խաղաղություն չենք մուրում։ Այսօր քո սահմանից մարդ են գողանում: Մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի, և մենք չենք թողնելու, որ դու մեր հայրենիքը մասնատես, ծախես ու ապրես»,- ասաց Արուս Հարությունյանը։
Զոհվածի ծնող Աշոտ Զաքարյանին ևս զայրացրել է Փաշինյանի տվյալ հայտարարությունը, թե տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության։
«Ո՞ր խաղաղության, այն խաղաղությանը, որ պարտադրում է Ալիևը։ Չէ, մեր տղերքը դրա համար չեն զոհվել, զոհվել են հանուն հայրենիքի և հանուն այն հողի, որ էսօր ուզում է ծախել: Մեր տղերքը հանուն իր պատեկարացրած խաղաղության չեն զոհվել»,- նշեց Աշոտ Զաքարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում