Արցախցի տարեց կին. Խանութում ոչինչ չկա, տանը ոչինչ չկա
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում տարեց կինը երկար ճանապարհ է անցել՝ հասնելու հացի փուռ։
Ասում է՝ ստիպված է եկել, երեխային երկու հացից ավելի չեն տալիս, մինչդեռ ընտանիքում շատ են։
«Շատ եմ ուզում մի բան ասել, բայց չեմ կարող։ Կյանքը շատ փիսն է, շատ։ Խանութներում ոչինչ չկա, տանը ոչ մի բան չկա»,-ասում է արցախցի կինը ու չի կարողանում զսպել արցունքները։
Նրա խոսքով, գյուղում իրենց միակ դժվարությունը հացն է, բոստանում բանջարեղեն կա։
Հարակից հրապարակումներ`
- «Կգնեմ մակարոնեղեն... փոխանակման ենթակա ապրանք չունեմ...». Ինչ են փնտրում արցախցիները սոցցանցերում
- Արցախում շատերը արդեն չեն կարողանում արևի տակ կանգնել
- Մի կանֆետ էլ չկա ուտիմ... Արցախցի երեխայի տխրությունը
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան