Ժիրինովսկու արտամուսնական որդին ժառանգության պատճառով հայրության ճանաչման հայց է ներկայացրել դատարան
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու արտամուսնական որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, հայց է ներկայացրել դատարան, որով խնդրում է ճանաչել հայրության փաստը՝ ժառանգական իրավունքներն իրացնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանից։
«Հայցվոր Էդելշտեյն Օլեգ Վլադիմիրովիչը խնդրում է հաստատել Ժիրինովսկի Վլադիմիր Վոլֆովիչի հայրության փաստը ՝ իր ժառանգական իրավունքներն իրացնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Հայցը գրանցվել է օգոստոսի 2-ին, նախօրեին այն հանձնվել է դատավոր Յուլիա Գոլյանինային։ Նիստի օրը դեռ նշանակված չէ։
2021 թվականի ապրիլին Էդելշտեյնը կռիվ էր արել մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում։ 2023 թվականի փետրվարինէլ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում ծեծկռտուքի համար։