Մարուքյան. Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին ու գրել.
«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր»։
Մինչ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` ոտնահարելով համաշխարհային իրավունքի ցանկացած նորմ և սկզբունք, այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը, պաշտպանել 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։
Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Կոստանյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ալիևի հայտարարության վրա
- Ալիև. Ղարաբաղում ապրողները պետք է ընտրություն կատարեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան