Պուտինը ստորագրել է ՌԴ-ում զորակոչային տարիքի վերին շեմը մինչև 30 տարեկանը բարձրացնելու մասին օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զորակոչային տարիքի վերին շեմը մինչև 30 տարեկանը բարձրացնելու մասին օրենքը: Համապատասխան փաստաթուղթը, որը փոփոխություններ է կատարում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում, հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Այպիսով, 2024 թվականի հունվարի 1-ից 18-ից 30 տարեկան քաղաքացիները կզորակոչվեն զինվորական ծառայության։ Օրենքի նախագծով՝ զորակոչային տարիքի աստիճանական բարձրացում չի նախատեսվում։ Այսինքն՝ զորակոչի տարիքի վերին շեմն անմիջապես 27-ից կբարձրացվի 30 տարեկանի, իսկ ստորին սահմանը կմնա նույնը՝ 18 տարեկան։
Բացի այդ, օրենքը նախատեսում է, որ զորակոչային ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում գտնվող քաղաքացու հետ, որոնք զինվորական ծառայության են անցնում արտակարգ հանգամանքների ժամանակահատվածում (արտակարգ դրության ռեժիմ), միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև մի շարք այլ դեպքերում, կարող է կնքվել պայմանագիր մեկ տարի կամ ավելի քիչ ժամկետով: