«Թող հաղթի ուժեղագույնը»․ սամբոյի միջազգային մրցաշարը բացված է
Երևանի նախկին «Միկա» մարզապալատում մեկնարկել է «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային մրցաշարը
Գագիկ ծառուկյանն իր ելույթում բոլորին մաղթեց լավ մասնակցություն։
«Թող հաղթի ուժեղագույնը։ Համարում եմ ՝ մրցաշարը բացված»,- ասաց նա։
Նշենք, որ մասնակցության համար նախնական հայտ են ներկայացրել աշխարհի 21 երկրներ. Հայաստան, Բուլղարիա, Վենեսուելա, Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Իսպանիա, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Սերբիա, ԱՄՆ, Տաջիկստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, ինչպես նաև FIAS - 2-ը և փախստականների թիմը։
Ծրագրով յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգան առավելագույնը ութ մարզիկներ:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին