Երբ կխոսի Արայիկ Հարությունյանը. Հայտնի են հարցազրույցի օրն ու ժամը
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին` ժամը 20։30-ին, ինչպես նաև նախագահ Հարությունյանի ֆեյսբուքյան էջով։
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը և ավելացրեկ, որ երկրի ղեկավարը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։
«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նախագահ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում
- Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
- Մետաքսե Հակոբյան. Վայ քեզ Արցախ, վայ քեզ Հայաստան, որ քո ճակատագիրը պիտի Արայիկն ու Նիկոլը որոշեն...
- Այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան