Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
«Հայաքվե»-ի ստորագրահավաքի եզրափակիչ ասուլիսին ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատու Լիլիթ Թումանյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կամավորներին, որոնց թիվը շատ մեծ է՝ ավելի քան 300 մարդ։
«Այստեղ նստած են մարդիկ, որոնք կռիվ են տվել Ձեր յուրաքանչյուրի ստորագրության համար։ Փողոցում շրջող կամավորից մինչև նախկին նախարար ու փոխնախարար. կռիվ են տվել վարչական դաշտում, կռիվ են տվել լրատվական դաշտում, կռիվ են տվել տեղեկատվական դաշտում, կռիվ են տվել իրավական դաշտում»,-ասաց նախաձեռնության ներկայացուցիչը։
Նա նշեց, այսօր շատ կամավորներ դեռ մարզերում են, մի մասը երկրում չէ, շատերն էլ տեսախցիկների առաջ երևալ չեն սիրում։
«Նրանց բոլորի աշխատանքն անգնահատելի է։ Նրանք դիմադրում էին հակաքարոչությանը, որն ամենուրեք էր։ Եթե կան մարդիկ, որ չեն հասցրել դեռ նախաձեռնության կամավոր դառնալ ու այդ առումով դժգոհություն ունեն, ես ուզում եմ ձեզ վստահեցնել՝ «Հայաքվե»-ն ձեզ կանչելու է։ Սա ընդամենն առաջին փուլն էր»,-ասաց Թումանյանը։
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն էլ շնորհակալությւոն հայտնեց Լիլիթ Թումանյանին կատարած աշխատանքի համար։
«Երբ մենք բոլորով տեղերում աշխատում էինք, Լիկան պաշտպանում էր միջնաբերդը։ Ամբողջ թիմի կողմից հսկայական ջանքեր են գործադրվել»,-ասաց Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան