Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
«Հայաքվեի ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի մեր քաղաքացիներ, և դա մեզ համար կարևորագույն վստահության մանդատ է՝ հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված նախագծին ԱԺ-ում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, սա մեծ հաղթանակ է՝ ի հեճուկս թշնամու կողմից գործադրվող լուրջ ճնշման, ներքին կամակատարների կողմից իրականացվող քարոզչության, վախի մթնոլորտ ստեղծելուն, բիրտ վարչական ճնշումներին։
«Ի հեճուկս այդ բոլորի՝ հայ ժողովուրդն իր հավաքական ձայնն է բարձրացրել մեր համազգային նպատակների, մեր ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության, նաև մեր ժողովրդավարակաբ հասարակարգի օգտին։ Չեմ զլանա կրկնել, սա ժողովրդավարության կարևորագույն օրինակ է, որը մենք առաջին անգամ որպես նախադեպ փորձարկեցինք մեր երկրում»,-ասաց նախաձեռնության համակարգողը։
Նրա գնահատմամբ, սա նաև հայ ժողովրդի բողոքի ակտն է ընդդեմ մեր երկրում թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրա կամակատարների կողմից հաստատվող դիկտատուրայի։
«Մենք թույլ չենք տա, որ դիկտատուրան հաստատվի։ Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում իշխի թուրք-ադրբեջանական տանդեմը։ «Հայաքվեն» ու «Հայաքվե»-ի առաջին փուլը դրա առաջին քայլն է»,-ասաց Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին