Մխիթարյանն ահազանգում է. Արցախում 30 հազար երեխա սովամահ լինելու վտանգի առաջ է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանի աշխատանքն ու գրել.
«Ավելի քան 30 հազար երեխաներ ու նրանց ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում ութ ամիս վերապրել են ամիս շրջափակում և ավերածություններ։ Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի ու հումանիտար աղետի շեմին՝ հասանելիություն չունենալով կենսական անհրաժեշտություն ունեցող դեղամիջոցների, սննդամթերքի ու այլ կարևոր ապրանքների։
Սովամահ մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներին պետք է, որ վերջ տրվի այս պատերազմին, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտքը։
Վերջ տալ Արցախի շրջափակմանը։
Բացել Լաչինի միջանցքը»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի տարեց կին. Խանութում ոչինչ չկա, տանը ոչինչ չկա
- Արցախում շատերը արդեն չեն կարողանում արևի տակ կանգնել
- Մի կանֆետ էլ չկա ուտիմ... Արցախցի երեխայի տխրությունը
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան