Քերոբյանի դուստրը մասնակցել է Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի համար անցկացվող հայաստանյան նախընտրական փուլին։
«Փորձ երկրորդ»,-գրել է Մարիամ Հարությունյանը։
Քերոբյանի կինն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում ու հրապարակել դստեր լուսանկարը։ Հաջորդ գրառմամբ նա տեսանյութ է հրապարակել ու նշել. «Իմ սիրելի երգը իմ սիրելի աղջկա կատարմամբ։
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։ Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 23-ն էր։ Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ։