Ժողովրդին էս թոզն էլ ա քիչ, որ «ուռա՜» գոռալով չգնան Ավինյան ընտրեն. Հարցում՝ Երևանի փոշու մասին
Երևանը համարվում է աշխարհի ամենափոշոտ քաղաքներից մեկը։ Panorama.am-ը հարցման միջոցով փորձեց պարզել՝ ինչպե՞ս է քաղաքացիների վրա անդրադառնում փոշին, և ի՞նչ պետք է անել մայրաքաղաքում փոշու քանակը նվազեցնելու համար։
«Կարծում եմ դա ավելի շատ նորակառույց շենքերի «շնորհքն» է, այս դեպքում արդեն մենք ոչինչ չենք կարող որոշել և լուծել. հուսով եմ՝ ինչ-որ կերպ կկարգավորվի այդ հարցը»,-ասաց քաղաքացիներից մեկը։
«Մեքենաները մարդկանցից շատ են, բնականաբար՝ օդն էլ աղտոտ։ Ես չգիտեմ էկոլոգիապես մաքուր ինչ ուղիներ կան, պետք է անպայման մտածեն այդ մասին։ Աղտոտվածության պատճառով է, որ հիմա ամեն երկրորդ մարդն ալերգիա ունի»,-ասաց հարցման մեկ այլ մասնակից։
Մի տղամարդ էլ Երևանի աղտոտվածությունն ու օդում փոշու առկայությունը այս իշխանության քաղաքականության հետևանք է համարում։
«Պատճառները պետք է վերացվեն։ Ժողովրդին էս էլ ա քիչ, որ գլուխները խելք մտնի՝ իմանան՝ ում են ընտրում, ոչ թե «ուռա՜» գոռալով գնան Ավինյան ընտրեն»,-ասաց նա՝ հորդորելով քաղաքացիներին, լսել, հասկանալ, թե ում են ընտրում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու ահազանգը. Շատ լավ որակով փինել են ասֆալտը
- Վարդագույնի փոխարեն վաղուց մոխրագույնի մեջ թաղված Երևանը․․․
- Երևանում մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
- Չեմ տեսել, որ որևէ միտինգ նվիրված լինի օդի աղտոտվածությանը. Քաղաքացիները՝ Երևանի փոշու մասին
- Հայաստանի ամենափոշոտ քաղաքները
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան