Ուկրաինական ծովային դրոնի հարձակումից վնասվել է ռուսական «Սիգ» լցանավը
Ուկրաինական ծովային անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ Կերչի նեղուցի հարավային մասում ճեղքվածք է ստացել ռուսական «Սիգ» լցանավը, գրում է «Ռիա նովոստի»-ին։
Նշվում է, որ լցանավի վրա փրկարարական աշխատանքներն ավարտվել են գիշերը, վերանորոգման ու վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Նավը հարձակման ժամանակ բեռնված է եղել միայն բալաստով։
ՏԱՍՍ-ն էլ հայտնում է, որ Կերչի նեղուցում խոցված լցանավի անձնակազմը չի տուժել։ Վնասված լցանավում 11 մարդ է գտնվում։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել երկու քարշակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին