Ռուսական ռուբլին գնվում է 3․60 դրամ նվազագույն և 4․02 դրամ առավելագույն փոխարժեքով
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.17 դրամ` օգոստոսի 3-ի համեմատ արժեզրկվելով 0․02 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 384․50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387․50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 384-385 դրամ է, վաճառքը՝ 387.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.72 դրամ (արժևորվել է 1.61 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`426 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420-423 դրամ է, վաճառքը՝ 426-427 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.90 դրամ, առքի ամենաբարձր գինը՝4․02, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․10 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3․97 դրամ, վաճառքը` 4․08 դրամ։