Անհայտ անձինք ներխուժել են «Rammstein»-ի մենակատար Լինդեմանի բնակարան
Անհայտ անձինք ներխուժել են «Rammstein» ռոք խմբի առաջնորդ Թիլլ Լինդեմանի Բեռլինյան բնակարան, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Bild պարբերականին։
«Գողերը կողային աստիճաններով բարձրացել են Բեռլինի բազմաբնակարան շենքի տանիք և այնտեղից ներթափանցել ձեղնահարկ», - գրում է թերթը։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը։
Լինդեմանն իր խմբի հետ այժմ գտնվում է Բրյուսելում։ Նրան տեղեկացրել են կատարվածի մասին։
Նշվում է, որ ոստիկանությունը տեղեկություն չունի ՝ ինչ-որ բան գողացել են, թե ոչ։
Լինդեմանը և նրա խումբը վերջին ամիսներին հայտնվել են սկանդալի կենտրոնում ՝ մի քանի աղջիկների կողմից նրանց դեմ առաջադրված մեղադրանքների պատճառով ։ Ավելի վաղ Շելբի Լին անունով մի աղջիկ Լինդեմանին մեղադրել էր Վիլնյուսում «Rammstein»-ի համերգից առաջ իր ըմպելիքին թմրանյութեր ավելացնելու մեջ:
Այս միջադեպից հետո մի շարք կանայք անանուն դիմել են NDR և Süddeutsche Zeitung ռադիոկայաններին, լուրջ մեղադրանքներ առաջադրել խմբի մենակատար, իսկ ավելի ուշ՝ ստեղնաշարահար Քրիստիան Լորենցի դեմ: Լինդեմանի դեմ նմանատիպ մեղադրանքներ ավելի ուշ ներկայացվել են Ավստրիայից մի աղջկա կողմից։