«Ժողովուրդ». Պարզվում է՝ ՊՆ-ում էլ են խիստ անակնկալի եկել Հրաչյա Սարգսյանի նշանակմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ:
Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարարներից մեկն է: Երբ նա քաղաքապետ էր աշխատում, նրա օրոք Երևանի մետրոպոլիտենում ահռելի չարաշահումներ են եղել, որի առիթով քրգործ է հարուցվել: Չարաշահումները եղել են, ըստ տեղեկությունների, 2018-2021 թվականներին՝ Հայկ Մարությանի իշխանավարման օրոք։
ՊՎԾ-ն այդ լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։ Գուցե Մարությանից հետո իշխանության գալով՝ Հրաչյա Սարգսյանը չէր սպասում, որ Երևանի քաղաքապետարանում իրավիճակն այդքան վատ է, գուցե նաև հենց այդ պատճառով էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները