Սնուփին բերելու փոխարեն, թող էդ գումարն ուղղեն բանակին. Հարցում
Սոցցանցերում օրեր շարունակ քննարկվեց ու քննադատվեց պատերազմի հետևանքները չհաղթահարած երկրի բյուջեից մի քանի մլն դոլար գումար հատկեցնել ու ռեփփեր Սնուփ Դոգին Հայաստան բերելու որոշումը։
Այսօր Panorama.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ նրանք։
«Ես չգիտեմ՝ ինչքան գումար ա տրամադրվում, եթե խոսքը էն գումարի մասին է, որ ասում են, ուրեմն պետք չի, իսկ եթե նորմալ ա, ուրեմն ոչինչ»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողների մեծ մասի կարծիքով, գումարն ավելի խելամիտ կերպով կարելի էր ծախսել։
«Լիքը այլ ոլորտներ կան մեզ մոտ զարգացնելու՝ մանավանդ պատերազմից հետո։ Խոսքը մեր երկրի անվտանգության մասին է, ես այդ առումով կնայեի, ինչ-որ օժանդակ ուղղություններ կընտրեի, որ դրանք բարելավվեին»։
«Ինձ թվում է, որ պետք չի, քանի որ հազար հարց ունի Հայաստանը, որ կարա դրանք լուծի»։
«Չի կարելի։ Սնուփին բերելու փոխարեն, կարելի էր էդ գումարն ուղղել բանակին, զենքին, Արցախին»։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ նպատակահարմար է, քանի որ երաժշտությունը միշտ էլ հաճելի է՝ մանավանդ երիտասարդության համար։
Հարցման մասնակիցներից մեկն էլ զարմացավ հարցից. «Բերեն՝ ի՞նչ անեն։ Չէ, բերելու բան չի, առանց էդ էլ երիտասարդությունը սխալ ուղով ա գնում, ավելի լավ կլինի չբերեն։ Լավ արտիստներ ունենք, թող իրենց բերեն։ Ես էլ թոռներ ունեմ ու չեմ ցանականա, որ նրանք նույնիսկ գաղափար ունենան»։
«Ինձ թվում է չարժի, մեր ժողովուրդը հիմա էն վիճակում չի, որ նման ծախսեր անի և նման չակերտավոր «աստղեր» բերի, ավելի լավ է զինվորականների վրա ծախսեն»,-նշեց մեկ ուրիշը։
Հարցման մեկ այլ մասնակից, ողջունելով համերգի գաղափարը, պնդեց, որ Հայաստանը վատ վիճակում չէ, իսկ Արցախը պետք է դիմանա.
«Ես այդպես չեմ կարծում, որ ծանր իրավիճակում ենք, գտնում եմ նպատակահարմար, պետք է դիմանալ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան համերգի են բերում մարիխուանայի սեփական արտադրությունն ու բրենդը ունեցող Snoop Dog-ին. Մարտիրոսյան
- 23 միլիոն դոլար Snoop Dog-ի համերգի համար, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից
- Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում. Բաբայան
- Հայաստանում ելույթ կունենա Snoop Dogg-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան