Չեխիայի դեսպան ցանկացել է սեփական աչքերով տեսնել Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակված միջանցքը
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք։ Թվիթերի իր միկրոբլոգում դիվանագետը մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Լաչինի միջանցքում։ Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին այդքան լսում եմ, և որի մասին ես նույնպես հաճախ խոսում եմ ու գրում»։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաների շարասյունը, որոնց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախցիերին սնունդ, դեղորայք ու այլ ապրանքներ հասցնել։
In the Lachin corridor. I wanted to see with my own eyes a place that I hear a lot about and I also often talk and write about. pic.twitter.com/bL3Z2Ggy2m
— Petr Piruncik (@petr_piruncik) August 5, 2023
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին