Իշխանությունը հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այն, որ այս իշխանությունների լկտիությունները սահմաններ չեն ճանաչում, բոլորն արդեն գիտեն:
4 տարի կոմայի մեջ գտնվող, զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահանալուց մեկ շաբաթ անց, քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 3 սպայի նկատմամբ սուտ մատնությամբ նախաքննությունն ավարտվել է:
Հիշեցնեմ, որ մամուլով և Մխիթարյանի հարազատների ու համածառայակիցների պնդմամբ, ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հարձակմանը մասնակցել է քպ Վայոց ձորի նախկին մարզպետն (ներկայումս պատգամավոր) ու նրա շրջապատը:
Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը:
Այս 4 տարիների ընթացքում իշխանությունը ամեն միջոցի դիմել է իր հետ առնչություն ունեցող անձանց հանցագործների շրջանակից դուրս բերելու համար, իսկ հիմա էլ գործ է կարում 3 զինծառայողի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ու մահվան պատասխանատու քպ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է. Իշխանյան
- Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան