Լրագրողի հիշեցումը. Հինգ տարի առաջ Ստեփանակերտի օդանավակայանում նիկոլին ջերմ ժպիտներով էին դիմավորում
Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ ու գրել.
«Ստեփանակերտի օդանավակայանում նիկոլին ջերմ ժպիտներով էին դիմավորում
2018 թվականի օգոստոսի 25 նիկոլին ու իր ընտանիքին ջերմ դիմավորում էին Ստեփանակերտի (Իվանյան-Ասկերան) օդանավակայանում։
Իմ վատն այն է, որ ես ամեն բան հիշում, վերհիշում, վերլուծում եմ եղածն ու մեր հետ կատարվածը։
Ու ինձ միշտ մի միտք է տանջում․ ո՞նց կարելի էր նիկոլի նման ստահակին բանտից ազատել, բերել քաղաքականություն, ձեռք մեկնել, ջերմ ընդունել։
Նաև լավ գիտակցում եմ, որ թեկուզ այս տեսանյութում եղածներից և ոչ մեկը խղճի խայթ չի ունենա, ոչ ամոթ, ոչ զղջանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա