Հունաստանում հուլիսյան հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում
2023 թվականի հուլիսին Հունաստանում բռնկված հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում։ «Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների և հեռահար զոնդավորման ինստիտուտի զեկույցում։
Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականի հուլիսին Հունաստանը «վերջին տասներեք տարվա ընթացքում գրանցել է անտառային հրդեհների ամենաբարձր մակարդակը»։
«Նշվում է, որ հուլիսի երկրորդ կեսին յոթ խոշոր անտառային հրդեհներ են տեղի ունեցել, մասնավորապես՝ Կորֆու, Աիջիո, Դերվենոխորիա, Ատտիկա/Կուվարա, Կարիստո, Նեա Ագիալո և Հռոդոս քաղաքներում»,- նշված է զեկույցում։
Հունաստանում աննորմալ շոգ է անտիցիկլոնի պատճառով, որը Հարավային Եվրոպա է եկել Սահարա անապատից։ Չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով ամբողջ երկրում հրդեհներ են բռնկվում։ Ամենալարված իրավիճակը նկատվում է Հռոդոս կղզում, որտեղ հուլիսի 18-ից հրդեհը հնարավոր չէ մարել։
Հուլիսի 22-ին հայտնի է դարձել 30 հազար մարդու տարհանման մասին Հռոդոսի անտառներում հրդեհի վտանգված տարածքներից։ Հռոդոսի քաղաքապետարանը ներքնակների և սավանների շտապ հավաք է հայտարարել այն մարդկանց համար, որոնք տարհանվել են վտանգավոր տարածքներից և տեղակայված են գիմնազիաների շենքերում:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետը Հռոդոսում հրդեհների պատճառով արձակուրդն ընդհատած զբոսաշրջիկներին անվճար հանգիստ է խոստացել
- ԵՄ-ն 12 նոր հրշեջ ինքնաթիռ կգնի՝ Եվրոպայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
- Հունաստանում հրդեհների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել մարդու մեղքով․ Քաղպաշտպանության նախարար
- Մեկ շաբաթից ավելի Հռոդոսում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
- Հունաստանում բռնկված անտառային հրդեհները լուրջ վտանգ են ստեղծել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան