Շովիում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Շովիում աղետի գոտում ևս մեկ դի է հայտնաբերվել: Բարձրադիր առողջարանային Շովի գյուղում սողանքի զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից, փոխանցում է Jnews.ge-ն։
Օգոստոսի 5-ի առավոտյան ճանաչվել է միայն վեց դի, հաղորդում է Pirveli հեռուստաընկերությունը՝ հիմնվելով կառավարության վարչակազմի տվյալներին։ Որոշ մնացորդներ այնքան վնասված են, որ հարազատները չեն կարողացել ճանաչել: Մահացածների ինքնությունը կպարզվի ԴՆԹ անալիզով։
Հիշեցնենք, որ Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով, աղետի գոտում որոնվում է 24 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։ Բացի այդ, Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։
Հարակից հրապարակումներ`
- Շովիում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականներ
- Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր
- Սողանք Վրաստանում․ աղետի գոտուց տարհանվել է 140 մարդ, անհետ կորած է համարվում 44-ը
- Վրաստանի լեռնային հանգստավայրում սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ, տարհանվել՝ 70-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան