Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
«Հայաքվե»-ն ստորագրահավաքով ոչ միայն չի ավարտվում, այլև հակառակը՝ թևակոխում է շատ ավելի վճռական փուլ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ համակարգողը նշեց, քարոզչական առումով դադար են վերցրել, առաջիկա շաբաթների ընթացքում կամփոփեն արդյունքներն ու կներկայացնեն ԿԸՀ։
«Արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց անմիջապես հետո կվերսկսենք մեր քարոզարշավը։ Մեր նպատակը ոչ միայն մեր աջակիցների բանակն ընդլայնելն է լինելու, այլև արդեն առկա բանակը կոնսոլիդացնելն ու մոբիլիզացնելը»,-ասաց նա։
Չալաբյանի խոսքով, իրենք հաջորդ փուլում պետք է տան մի շարք հարցերի պատասխաններ, եթե օրինակ, հաղթում են, ապա ի՞նչ Հայաստան են պատկերացնում, ինչպե՞ս են իրացնելու իրենք մանդատը, ինչպե՞ս են դիմագրավելու թշնամու ճնշմանը։
«Շատ կարևոր է, որ քարոզարշավի հաջորդ փուլում այս հարցերի պատասախանը տանք, սա լրացուցիչ վստահություն կհաղորդի մեր աջակիցներին։ Պետք է ցույց տանք, որ սա պարզապես ստորագրություն չի, թուղթ չի այն մասին, որ մենք չենք ուզում արցախը հանձնել, այլ մենք գիտենք, թե ինչպես ենք պահելու Արցախը»,-մանրամասնեց նախաձեռնության ներկայացուցիչը։
Հաջորդ փուլի առավել կարևոր խնդիրն օրինագիծը ԱԺ-ում ընդունելն է։
«Դրա շուրջ մենք կենտրոնացնելու ենք մեր ջանքերը։ Աշխատելու ենք բոլոր երեք խմբակցությունների հետ։ Ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատանքն արդեն սկսկված է։ Իշխող խմբակցության հետ նույնպես պետք է աշխատենք։ Շատ են այն մտքերը, որ իշխող խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Մենք համարում ենք, որ իշխող խմբակցությունն իր վարած քաղաքականության հետևանքով Արցախը հասցրել է ցեղասապանության դուռը, ակնհայտ է, որ այսօր կանգնած ենք ազգային աղետի նախաշեմին։ Նույնիսկ գործող իշխանությունն է հասկանում, որ հայտնվել է իր քաղաքականության ծուղակի մեջ։ Եվ «Հայաքվե»-ն կարող է այն փրկօղակը լինի, որ նույնիսկ այդ իշխանությանը կարող է ծուղակից հանել։ Դա հնարավարություն է տալու ինչ-որ իմաստով շրջել այն սեղանը, որի շուրջ հայտնվել է, փոխել ողջ բանակցային գործընթացի նարատիվը, փոխել Արցախի հանձնման անհույս ընթացքը, որը տանելու է ազգային աղետի»,-ասաց Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին
- Եթե հասկանանք, որ բանակցային գործընթացը գնում է հանգրվանի, պայքարի միջոցները ևս կարող են փոխվել. Չալաբյան
- Փաշինյանը հայտնի կեղծարար է. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան