Ռավանելի Ֆերեյրան՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ
«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ: Ֆուտբոլային ակումբից տեղեկացնում են, որ հարձակողական ոճի խաղացողը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Նրա նախորդ ակումբը եղել է բրազիլական «Սիանորտին»:
Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատ Գրոզնիում», որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆերեյրան ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Մարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա»:
25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլային մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման:
«Պետք է նշենք, որ Ֆերեյրան մեր թիմին հետ մասնակցել է նաև մինչմրցաշրջանային հավաքին: Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և բազում հաղթանակներ «Փյունիկի» հետ»,- ասվում է «Փյունիկ» ՖԱ-ի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին