Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնին դեղամիջոցները չեն օգնում
Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի քույրը ՝ Կլոդետը, պատմել է, թե ինչպես է արտիստուհին ապրում ծանր հիվանդությամբ՝ «մկանային ձգվածության համախտանիշով»: Նրա «Le Journal de Montreal»-ին տված հարցազրույցը մեջբերում է «Գազետա․ռու»-ն։
Կլոդետի խոսքով՝ իրենց մյուս քույրը՝ Լինդան, այժմ տեղափոխվել է Սելինի մոտ։ Սելին Դիոնի երեք որդիներն ապրում են նույն տանը։
«Նա հետրում է այս հետևում է այս հազվագյուտ հիվանդությանը ծանոթ բարձրակարգ մասնագետների խորհուրդներին, որքան կարող է: Անկեղծ ասած, նա ամենից շատ հանգստի կարիք ունի։ Նա միշտ գերազանցում է ինքն իրեն, փորձում է լինել լավագույնը։ Բայց մի օր ձեր սիրտն ու մարմինը կփորձեն ձեզ ինչ-որ բան ասել, և կարևոր է լսել նրանց», - ասել է Կլոդետը:
Սելին Դիոնի քույրը խոստովանել է, որ հիվանդ երգչուհուն դեղամիջոցները չեն օգնում, և նրա համար փորձում են վերականգնողական ծրագիր ընտրել:
2023 թվականի մայիսին երգչուհին չեղարկել է «մոտ 40 համերգ» ։ Նրա հաջորդ եվրոպական համերգը նածատեսված էր սեպտեմբերի 1-ին Փարիզում ։
Հիշեցնենք, որ 2022 թ-ի դեկտեմբերին Սելին Դիոնը Instagram-ի իր էջում գրառում էր կատարել, որում հայտարարել է, որ չեղարկում է եվրոպական շրջագայությունը ՝ իր մոտ ախտորոշված անբուժելի նյարդաբանական հիվանդության (Stiff Person Syndrome) պատճառով։
Stiff Person Syndrome-ը՝ «Քարե մարդու համախտանիշը», հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Հիվանդության ժամանակ օրգանիզմում ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքներն աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ։
Այս պահին այդ հիվանդությունը բուժում չունի, բայց կան դեղամիջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել դրա զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
- Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն
- Սելին Դիոնը չեղարկել է առաջիկա բոլոր համերգները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան