Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից
Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ստորագրվել է այսօր ու հրապարակվել կառավարության պաշտոնական էջում։ Որոշումը ստորագրելիս Փաշինյանը ղեկավարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։
Քննիչ Ատոմյանը 2019-2021թթ. եղել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, ապա՝ 2022թ. հուլիսի 4-ին Փաշինյանի որոշմամբ նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով պարգևատրվել է «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա