Փաստաբանն ի պատասխան Ավինյանի. Երեկ սրանց սանձարձակությունը հասել է գագաթնակետին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«ի երկու ամիս առաջ, քաղաքապետարանի նիստի ժամանակ Տ.Ավինյանը հայտարարեց, որ թեժ գծին ստացված հեռախոսազանգերը Աստվածաշունչ պետք լինեն իրենց համար:
Բազմիցս բարձրաձայնել եմ բարձրաստիճան իշխանավորների կողմից Երևան-Արմավիր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությանը ոլորտից դուրս մղելու և հիշյալ « գիծը» իշխանական հովանավորչությունից օգտվող քրեական հեղինակությանը նվիրելու մասին:
Երեկ սրանց սանձարձակությունը հասել է գագաթնակետին. նշված քրեական հեղինակությունը, շինարարության անվան տակ, փակել է կանոնավոր և օրինական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը «Կիլիկիա» ավտոկայան՝ ուղևորների նստեցում և իջեցում կատարելու մշտական տեղակայման վայր:
Ընկերության տնօրենը զանգահարել է քաղաքապետարանի թեժ գիծ, ուղարկել լուսանկարներ և այնտեղից խոստացել են կարճ ժամկետում լուծել խնդիրը:
Արդեն մեկ օր է ինչ ճանապարհը փակ է, իսկ տնօրենի զանգերին այլևս չեն պատասխանում:
Արա դուք ոչ Աստված ունեք ոչ՝ Աստվածաշունչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան