Թուրքիայի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել հանրապետության արևելքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի է ենթարկվել յոթ ավտոմեքենա Էրզինջան նահանգում։ Վնասվածքներ է ստացել չորս մարդ, այդ թվում ՝ երկու լրագրող։
Ընդդիմադիր շրջանակների աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ քաղաքական գործիչը չի տուժել:
«Մեքենան, որում գտնվել է Քըլըչդարօղլուն, չի եղել Էրզինջանում վթարի ենթարկվածների թվում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում