Սոված արջը հարձակվել է ամերիկացու վրա և կծել նրա գլուխը
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակիչը գնացել է իր տան մոտ գտնվող ավտոտնակ և բախվել արջին:
Ջոն Սվարցը մտել է ավտոտնակ՝ ջրի փականը փակելու և վախեցրել սոված արջին, որը աղբը քանդլ և սնունդ էր փնտրում: Գազանը հարձակվել է տղամարդու վրա և նրան պատին սեղմելով կծել գլուխը, որից հետո փախել է, գրում է «Լենտա․ռու»-ն։
Ամերիկացին վազել է տուն, իսկ կինը բժիշկներ է կանչել։ Մինչ բժիշկների հասնելը կինն առաջին բուժօգնությունն է ցուցաբերել ամուսնուն։ «Դա սարսափելի էր, բայց մեր բախտը բերեց, որ այդպես ավարտվեց։ Նա դեռ վերքեր ունի, բայց դրանք կբուժվեն», - ասել է նա։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժել են վերքը և պատվաստել փայտացման դեմ։
Նշվում է, որ Վայրի բնության պահպանության մասնագետները թակարդ են տեղադրել արջի համար, որպեսզի փորձեն որսալ նրան։ Որպես խայծ նրանք օգտագործել են բլիթներ և շաքարի օշարակ։
Սվարցն ընդգծել է, չնայած հարձակմանը, ինքը չի ցանկանում, որ արջին քնեցնեն։
Ի դեպ ամուսիններն ունեն երկու կատու, որոնք արջի հարձակման ժամանակ փորձել են պաշտպանել տիրոջը։