Վորոնեժում տղամարդը փորձել է ավտոբուսում խեղդել դեռահասին՝ հեռախոսով բարձր խոսելու համար
Վորոնեժում Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ավտոբուսում ուղևորի կողմից դեռահասին ծեծի ենթարկելու փաստով։ «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վորոնեժի մարզի Քննչական կոմիտեն։
«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել երթուղային տաքսիում դեռահասի նկատմամբ տղամարդու կողմից բռնություն գործադրելու մասին։ Հաղորդվում է՝ տղամարդուն դուր չի եկել, որ դեռահասը ամբողջ ճանապարհին խոսել է հեռախոսով, և նա նկատողություն է արել և բռնություն կիրառել դեռահասի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակած տեսանյութում երևում է, որ ավտոբուսի սրահում խոշոր կազմվածքով տղամարդը փորձում է խեղդել տղային: Ավտոբուսի ուղևորները տղամարդուց պահանջել են բաց թողնել անչափահասին ։
Ըստ աղբյուրի՝ հարձակման հետևանքով տուժած դեռահասի քիթը կոտրվել է, նա դիմել է ոստիկանություն ։